Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ուելսում ելույթի ժամանակ սխալմամբ հայտարարել է, որ Լոնդոնը կպայքարի զբոսաշրջության դեմ՝ ակնհայտորեն նկատի ունենալով ահաբեկչությունը:
«Մենք ուզում ենք մեզ հետ տանել աշխարհը զբոսաշրջության կանխման գործում»,-հայտարարել է Մեյը։
Ինչպես նշում են բրիտանական լրատվամիջոցները, վարչապետն անձամբ ուշադրություն չի դարձրել սխալին և անվրդով շարունակել է ելույթը: Սոցցանցերում սկսել են ակտիվորեն կատակել Մեյի այս սխալմունքի վրա: