«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հաստատել է այն տեղեկությունը, որ Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված և արդեն շուրջ 4 տարի ՌԴ Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան։
ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է:
Թերթի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի փոխանցել է այն գումարը, որը տուժածները պահանջում էին. Խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է։ Հրաչյա Հարությունյանը 2013թ հուլիսի 13-ին «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ»։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: