«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders- RSF) կազմակերպության հրապարակած մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը դիրքերը զիջել է 5 հորիզոնականով՝ 180 երկրի շարքում նախորդ տարվա 74-ի փոխարեն հայտնվելով 79-րդ հորիզոնականում, հայտնում է PanArmenian-ը:
Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ում տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, իսկ հետաքննական լրագրությունը զարգանում է առցանց լրատվականներում:
Նաև նշվում է, որ հեռարձակվող ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովման հետ կապված խնդիրներ կան:
Զեկույցում նշվում է, որ ոստիկանության կողմից լրագրողների հանդեպ բռնության գործադրման դեպքերը շարունակվում են և «անպատիժ են մնում»:
Հարևան երկրներից ցանկում լավագույնը Վրաստանի արդյունքն է՝ 64-րդ հորիզոնական, իսկ Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխանաբար, 162-րդ, 155-րդ и 165-րդ տեղերում են:
Առաջին տեղում Նորվեգիան է, 2-րդում՝ Շվեդիան, 3-րդը Ֆինլանդիան է: Վարկանշային աղյուսակը եզրափակում են Սիրիան, Թուրքմենստանը, Էրիթրեան ու ԿԺԴՀ-ն: