Մոսկվայում ապրիլի 28-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջամնի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը:
«ՌԴ արտգործնախարարի հրավերով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ապրիլի 28-ին Մոսկվայում», - այս մասին Twitter-ի իր միկրոբոլգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: