Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում. թիրախում հիմնականում ոստիկաններն են

14:36     26 ապրիլի, 2017

Թուրքիայի ողջ տարածքում այսօր գիշերը և առավոտյան իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է 1009 մարդ, ովքեր կասկածվում են գյուլենականների հետ կապի մեջ: Այս մասին հայտնում է Habertürk-ը՝ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հղումով:

«Այսօր Թուրքիայի 81 նահանգներում իրականացվել է գործողություն: Ներկա դրությամբ 72 նահանգներում ձերբակալվել է 1009 անձ, և դա շատ կարևոր քայլ է մեր երկրի համար», - նշել է նախարարը:

Հաղորդվում է, որ դատախազությունը տվել է Հանրապետության անվտանգության վարչությունում կամ վերջիս հետ կապ ունեցող կառույցներում աշխատող 4.9 հազար մարդու ձերբակալության թույլտվություն: Հիմնականում ձերբակալվում են ոստիկաններ:


© armedia.am