Բրազիլիայում մի քանի հնդկացիական ցեղեր երկրի մայրաքաղաքում բողոքի ակցիա են իրականացրել՝ դեմ հանդես գալով հողերի սահմանազատման ծրագրին, որի պատճառով տեղաբնիկները կարող են զրկվել իրենց հողերից, փոխանցում է Euronews-ը:
Ցեղերի առաջնորդները նախագահ Միշել Թեմերին մեղադրում են այն բանում, որ վերջինս Ամազոնում խոշոր հողակտորները պատրաստվում է հանձնել խոշոր ընկերություններին։
Մոտ երկու հազար մարդ էր հավաքվել Բրազիլիայի խորհրդարանի շենքի մոտ՝ փակելով ճանապարհային երթևեկությունը։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը լուսաղմկային նռնակներ, ռետինե փամփուշտներ և պղպեղի սփրեյ է կիրառել։ Ի պատասախան՝ հնդկացիներն իրավապահներին նետահարել են։
Ոստիկաններին չի հաջողվել ցրել ցուցարարներին Կոնգրեսի հրապարակից: Նրանցից ոմանք վրաններ են տեղադրել և հայտնել, որ մտադիր են մնալ այդտեղ մեկ շաբաթ: