Թուրքիայի տարածքում գտնվող Արդահան քաղաքում բնակելի շենք կառուցելու համար փորված փոսում ենթադրաբար ռուս գեներալի պատկանող դագաղ է հայտնաբերվել։
Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Milliyet–ին հայտնաբերված զինվորականի դագաղը քաղաքում իրարանցում է առաջացրել։ Քաղաքացիները շտապել են իրենց աչքով տեսնելու ենթադրյալ ռուս գեներալի դագաղը։
Արդահանի թանգարանի աշխատակիցները նշել են, թե դագաղը ամենայն հավանականությամբ պատկանել է 1877–1878 թվականների ռուս–թուրքական պատերազմի մասնակցած ռուս գեներալի։
Մահացած զինվորականը դագաղում եղել է զինվորական համազգեստով։
Դատախազի հրահանգով դագաղը ուղարկվել է Կարսի թանգարան։