Արա Աբրահամյանն օգնել է լիբիական գերությունից ազատել ռուս նավաստիներին

10:02     27 ապրիլի, 2017

Լիբիայում գերությունից ռուս 5 նավաստիներ երեկ վերադարձել են հայրենիք: Տուն վերադառնալուց առաջ Մոսկվայում նրանք հանդիպել են Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ՝ շնորհակալություն հայտնելու այն աջակցության համար, որ նա ցուցաբերել է լիբիական բանտից նավաստիների ազատ արձակման համար:

Հիշեցնենք, ռուսական «Մերլե» բեռնանավը Լիբիայի ափամերձ ջրերում  կալանավորվել և ուղեկցվել էր Տրիպոլիի նավահանգիստ 2017 թվականի մարտի 5-ին արևմտալիբիական Զավիյա քաղաքի իշխանությունների կողմից:

 


© armedia.am