Լիբիայում գերությունից ռուս 5 նավաստիներ երեկ վերադարձել են հայրենիք: Տուն վերադառնալուց առաջ Մոսկվայում նրանք հանդիպել են Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ՝ շնորհակալություն հայտնելու այն աջակցության համար, որ նա ցուցաբերել է լիբիական բանտից նավաստիների ազատ արձակման համար:
Հիշեցնենք, ռուսական «Մերլե» բեռնանավը Լիբիայի ափամերձ ջրերում կալանավորվել և ուղեկցվել էր Տրիպոլիի նավահանգիստ 2017 թվականի մարտի 5-ին արևմտալիբիական Զավիյա քաղաքի իշխանությունների կողմից: