Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի օդանավակայանի շրջանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:27     27 ապրիլի, 2017

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է Al Ayam հեռուստաընկերությունը, իսրայելական օդային հարձակման արդյունքում հրդեհ է բռնկվել:

Նախնական տվյալներով Իսրայելի թիրախում եղել են օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական բազաները, որոնք ենթադրաբար պատկանում են Հզբոլլահին:

Սիրիայի ռազմական ղեկավարությունը Իսրայելի այս գործողությունների վերաբերյալ դեռևս հայտարարություն չի արել:

Video shows moments explosions start near Damascus airport tonight. Local media attributing to Israel. More details likely to emerge later. pic.twitter.com/jhiOZjUHnV

— Israel Breaking (@IsraelBreaking) 27 апреля 2017 г.


© armedia.am