Ադրբեջանցի դիվանագետի կնոջը բռնել են Նյու Յորքի «Բրոնքս» թաղամասի «Մարշալս» խանութից գողություն կատարելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
29-ամյա Մեհրիբան Ջաբրաիլովան օգտագործել է մանկասայլակ՝ փորձելով խանութից առանց վճարելու դուրս բերել շուրջ 188 ԱՄՆ դոլարի ապրանք: Սակայն ոստիկանությունում դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու շնորհիվ նրան հաջողվել է խուսափել պատժից, քանի որ հայտնել է, որ իր ամուսինը ՄԱԿ-ում Ադրբեջանի առաջին քարտուղար Ֆարիդ Ջաբրաիլովն է:
New York Daily News-ը կապ է հաստատել Ֆարիդ Ջաբրաիլովի հետ, որը սկզբում ասել է, թե նման բան չի եղել: Բայց երբ լրագրողը փաստեր է ներկայացրել նա ներողություն է խնդրել՝ ասելով, որ չի իմացել տեղի ունեցած մասին: