Փարիզում ոստիկանները վերակենդանացրել է բժիշկների կողմից մահացած ճանաչված կնոջ
Փարիզում ոստիկաններին հաջողվել է վերակենդանացնել մի կնոջ, ում շտապ օգնության բժիշկները մեկ ժամ առաջ համարել էին մահացած, հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ 49-ամյա կնոջը, ով երկար տարիներ տառապում է անորեքսիայով, հայտնաբերել է նրա դուստրը՝ անշնչացած հատակին ընկած: Նա շտապ օգնություն է կանչել, սակայն կնոջ վերակենդանացնել չի հաջողցվել, և բժիշկները արձանագրել են վերջինիս մահը և ստորագրել մահվան վկայագիրը:
Դեպքից մեկ ժամ հետո ժամանել են ոստիկանության աշխատակիցները՝ մահվան պատճառի արձանագրություն կազմելու համար և նկատել են կնոջ մոտ կյանքի նշաններ: Կես ժամ արհեստական շնչառություն տալուց և սրտի մերսումից հետո կինը գիտակցության է եկել և տեղափոխվել հիվանդանոց: