Ապրիլի 27-ին մեկնարկում է Ամերիկյան պետությունների կազմակերպությունից Վենեսուելայի դուրս գալու ընթացակարգը, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը: Այսպիսով, Վենեսուելան կդառնա Ամերիկայի՝ ԱՊԿ-ի մեջ չմտնող միակ երկիրը:
Նախօրեին կազմակերպության մշտական խորհուրդը ԱԳ նախարարների արտահերթ նիստ գումարելու որոշում էր կայացրել Վենեսուելայում տիրող իրավիճակը քննարկելու համար: Ավելի վաղ կազմակերպությունը արտահերթ նստաշրջանի ժամանակ բանաձև էր ընդունել, որով Վենեսուելայի նախագահից պահանջում էր ամբողջությամբ վերականգնել խորհրդարանի լիազորությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբից հարավամերիկյան այս երկրում նախագահի դեպ տեղի ունեցող ցույցերում զոհվել է արդեն մոտ 30 մարդ, ձերբակալվել է 65-ը: