Թուրքիայի ոստիկանությունը ծառայությունից հեռացրել է ավելի քան 9000 աշխատակցի՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով։ Ոստիկանությունում հայտարարել են, որ դա բխում է ազգային անվտանգության շահերից, հայտնում է BBC-ն։
Նախօրեին գյուլենականների դեմ թուրքական իշխանությունները հերթական գործողության ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ: Թուրքիայի ՆԳ նախարարի խոսքերով, վերջին ամիսների այս մաենախոշոր գործողության թիրախում եղել են ոստիկանական ուժեր «գաղտնի իմամները»:
Նշենք, որ 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 40 հազար մարդ, ևս 120 հազարը ազատվել է աշխատանքից: