Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի կինոթատրոններում կկայանա Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմում փորձագետները հստակ տվյալներով ցույց են տալիս Ցեղասպանության ժխտման և մեր օրերում շարունակվող սարսափելի սպանությունների կապը:
Հաղորդվում է, որ ֆիլմում փորձագետի դերում հանդես կգա նաև WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով հայտարարել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին առկա ապացույցների մասին: «Թուրքիան ամբողջ աշխարհում ագրեսիվ քարոզչություն է իրականացնում, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին ոչ մի տեղ չհիշատակվի», - նշել է Ասանժը: