ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ կողմից Սիրայի հրթիռակոծությունն անվանել է անընդունելի, քանի որ Վաշինգթոնի գործողությունները հակասել են միջազգային իրավունքին, հաղորդում է «Րիա Նովոստի» գործակալությունը:
«Հարվածները չունեին ոչ ռազմական, ոչ քաղաքական նշանակություն: Դրանք ոչնչի չեն հանգեցրել»,- հայտարարել է Զախարովան Yahoo Global News-ին տված հարցազրույցում:
Դիվանագետը նաև մեկնաբանել է արևմտյան երկրների պահանջը՝ Բաշար Ասադի հրաժարականի հետ կապված: Նա կարծիքով, այդ պահանջն իրավիճակը փակուղի է տանում: