Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Հալաֆ Հալաֆովի հետ Բաքվում միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ Կոնտինենտալ Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժեն հայտարարել է, որ Փարիզը առաջարկել է կազմակերպել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը, հայտնում է APA-ն:
«Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ հակամարտող կողմերի միջև բանակցությունների վերսկսման հարցում և դրա հետ կապված առաջարկել է գագաթաժողով անցկացնել», - ասաց Մանժեն:
Նա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ֆրանսիայի համար առաջնահերթություն անվանեց և նշեց, որ այդ հարցը գտնվու է պաշտոնական Փարիզի օրակարգում:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան հետամուտ է իր ստանձնած պարտավորություններին», - ասաց նա: