Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարել է Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (ՀՀ և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ մեկնարկը։
«Այն կամրապնդի ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ հիմնված վերջերս նախաստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա։ Մենք ակնկալում ենք շոշափելի արդյունքներ, ավելի շատ մրցունակություն հիմնված եվրոպական ստանդարների վրա: Եվ իհարկե, ավելի լավ կապ Հայաստանի համար, Հայաստանի քաղաքացիների համար ավելի ցածր սակագներով ավիատոմսեր դեպի Եվրոպա։ Համաձայնագիրը կօգնի զարգացնել տուրիզմն ու առևտուրը, հնարավորություն կտա ավելի շատ եվրոպացիների բացահատել գեղեցիկ Հայաստանը»,- ասել է դեսպանը բացման իր խոսքում։