ԱՄՆ Կոնգրեսում հիշատակել են Սողոմոն Թեհլիրյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16:37     27 ապրիլի, 2017

Կալիֆոռնիայի Սան-Խոակիմ հովիտը առաջին վայրերից է, որտեղ հայերը հաստատվել են՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան Կոնգրեսում ելույթի ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 102-ամյա տարելիցին, փոխանցում է 1in.am-ը:

«Իմ շրջանը՝ Կալիֆոռնիայի Սան-Խոակիմ հովիտը, Ուիլյամ Սարոյանի ծննդավայրն է, այնտեղ է հանգչում նաև Սողոմոն Թեհլիրյանը՝ հայ ազգային հերոսը»,-ասել է Կոստան՝ պատմելով նաև անցած տարի Հայաստան կատարած այցի մասին:

Ելույթի ընթացքում Կոստան իր հիասթափությունն է արտահայտել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կոնգրեսը հերթական անգամ խուսափեցին 1915 թվականի իրադարձությունները բնութագրելիս «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից: 


© armedia.am