Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը համաձայնել է Վիետնամի կառավարության հետ համատեղ աշխատանքին՝ վերջինիս օրենքները խախտող բովանդակությունը ջնջելու հետ կապված, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Մասնավորապես սոցիալական ցանցը կջնջի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված սուտ տեղեկատվությունն ու կեղծ օգտատերերին, հայտնել է Վիետնամի Կապի և հաղորդակցության նախարար Չիոնգ Մին Տուանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Վիետնամի կառավարությունը պահանջել է հեռացնել YouTube և Facebook սոցիալական ցանցերի բովանդակության որոշ տարրեր: