Գյումրիի «Շիրակի» մամուլի ծառայությունն անդրադարձել է թուրքական «Գալաթասարայի» կողմից «Շիրակի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով հետաքրքրված լինելու հանգամանքին, փոխանցում է Armsport.am-ը:
Տեքստում մասնավորապես ասվում է.
«Տեղեկություններ են տարածվել, որ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով։
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»։