ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել՝ կապված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հետ, հայտնում է thedenverchannel.com-ը:
Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները միաձայն կողմ են քվեարկել և ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Ապրիլի 26-ին ընդունված բանաձևում խորհրդարանականներն աջակցություն են հայտնել «Հայաստանի և նրա հարևանների միջև կառուցողական և երկարատև հարաբերություններին՝ հիմնված փաստերի և Հայոց ցեղասպանության գոյություն ունեցող հետևանքների ճանաչման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: