Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բավականին կտրուկ է պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցին՝ չտալով նրան հնարավորություն մինչև վերջ հնչեցնել իր հարցը՝ կապված ԼՂՀ-ում դիվերսիայի, սպանությունների և այլ հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացի Դիլգամ Ասկերովի ճակատագրի հետ:
Զախարովան ընդհատելով ադրբեջանցի լրագրողին՝ բավականին կտրուկ արտահայտվեց ադրբեջանական լրատվամիջոցներում այդ գործի հետ կապված հրապարակումներին: «Դրանք ուղղակի գռեհիկ հոդվածներ են: Դրանք վերլուծական հոդվածներ չեն, դրանք նույնիսկ քննադատություն չեն պարունակում՝ կառուցողական կամ ապակառուցողական: Եվ Դուք դրանից հետո խնդրում եք ավելի շատ տեղեկատվություն տրամադրել: Նման հոդվածներից հետո նույնիսկ չես ուզում շփվել: Ուշադրություն դարձրեք Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանների բավականին գռեհիկ լուսաբանմանը: Դա լրագրողական աշխատանք չէ», - նշել է Զախարովան: