Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ցուցարարների Ամբոխը ներխուժել է խորհրդարանի շենք։ Գրոհի հետևանքով տուժել է մակեդոնացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զորան Զաևը, ով հանդիսանում է վարչապետի պաշտոնի առավել հավանական թեկնածուն, հայտնում է BBC-ն։
Ցուցարարները դեմ են հանդես գալիս խորհրդարանի խոսնակի պաշտոնում նրա կուսակցությունից էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերիի ընտրմանը։ Վերջինիս թեկնածությանը կողմ էին քվեարկել սոցիալ-դեմոկրատներն ու էթնիկ ալբանական կուսակցությունները՝ խորհրդարանի 120 պատգամավորներից 62-ը։ Դա բավարար է եղել նրա ընտրման համար. անհրաժեշտ էր ստանալ ձայների կեսից ավելին։
Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու և պատգամավորներին շենքից դուրս գալու հնարավորություն տալու համար։