Գերմանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել աշխատանքային ժամերին դեմքն ամբողջությամբ փակող հագուստ՝ նիկաբ կամ փարանջա, կրելն արգելելու մասին օրինագիծը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, օրինագիծը վերաբերում է միայն պետական ծառայողներին, դատավորներին և զինվորականներին: «Ինտեգրումը, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ մենք պետք է հստակ ցույց տանք ու դրսևորենք մեր արժեքները… Օրինագիծը, որին մենք հավանություն ենք տվել կարևոր ներդրում է դրանում», - ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը։