ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Հարավային Կորեայից 1 մլրդ դոլար պահանջել հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգի համար, որն ուղարկվել է Հյուսիսային Կորեայի կողմից պոտնեցիալ սպառնալիքից այդ երկիրը պաշտպանելու համար: Այս մասին Թրամփը հայտարարել է Reuters գործակալության հետ զրույցում:
«Ես տեղեկացրել եմ Հարավային Կորեային, որ վատ չէր լինի, որ նրանք վճարեին: Այդ համակարգի արժեքը 1 մլրդ դոլար է», - նշել է Թրամփը:
Հարավային Կորեայում արդեն նշել են, որ չեն պատրաստվում շեղվել նախնական պայմանավորվածությունից՝ իրենք տրամադրում են տարածք և օբյեկտներ, իսկ ԱՄՆ-ը վճարում է THAAD-ի տեղակայման և շահագործման համար: