Պենտագոնը հատուկ ծրագիր է սկսել, որով ԱՄՆ-ի և ընտրված մի շարք գործընկեր երկրների համակարգչային անվտանգության մասնագետների հրավիրում է կոտրելու ամերիկյան ռազմաօդային ուժերի առանձքային վեբ-էջերը, փոխանցում է РИА Новости-ն:
Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունում նշում են, որ այս նախաձեռնությունը կիբեռանվտանգության արշավի մաս է կազմում:
«Լավ կլինի, որ բարեկամական հակերները փորձեն ջարդել համակարգը և ցույց տան մեզ, ինչպես բարելավել մեր կիբեռանվտանգությունը և պաշտպանական դիրքերը», - նշել ռազմաօդային ուժերի տեղեկատվական անվտանգության ծառայության տնօրեն Փիթեր Կիմը: