ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի աշխատանքն ավելի բարդ էր, քան ինքը կարծում էր։ Այս մասին նա ասել է Reuters գործակալության հետ զրույցում։
«Ես սիրում էի իմ նախկին կյանքը։ այնքան բան էր կատարվում: Այստեղ աշխատանքն ավելի շատ է, քան այն ժամանակ։ Կարծում էի՝ ավելի հեշտ կլինի», - ասել է նախագահը։
Թրամփը հավելել է, որ կարոտում է ինքնուրույն մեքենա վարելը։ «Ես սիրում եմ վարել։ Սակայն ես այլևս չեմ կարող ինքնուրույն վարել», - նշել է պետության ղեկավարը։