Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 1:3 հաշվով պարտվեց Սանկտ-Պետերբուրգին:
Առաջին երկու խաղատախտակների առջեւ Ռաֆայել Վահանյանը եւ Արտաշես Մինասյանը ոչ-ոքի արեցին, իսկ Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը պարտվեցին: Սա հայ վետերաններին առաջին պարտությունն էր մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով (11.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: