Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ

13:51     28 ապրիլի, 2017

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլանդ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ բավականին անհարմար իրավիճակում է հայտնվել:

Չնայած նիստի նախագահը զգուշացրել էր, որ թեկնածուները պարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն՝ Ադրբեջանի ներկայացուցիչը գրավոր պատրաստած մի քանի նախադասություն կարդալուց հետո ներողություն է խնդրել և անցել ռուսերենին:

Բյուլբյուլօղլին չի կարողացել նաև պատշաճ կերպով պատասխանել իրեն ուղղված հարցերին` շարունակ շեշտադրելով. որ ընտրվելու դեպքում պատրաստվում է մեծ գումարներ բերել կառույցի տարբեր ծրագրերի իրականացման համար: 


© armedia.am