Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության 2017-ի զեկույցը. Հայաստանը «ոչ ազատ» երկրների շարքում է

14:34     28 ապրիլի, 2017

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն 2017» ամենամյա զեկույցը:

Զեկույցում Հայաստանը 63 միավորով աշխարհում զբաղեցնում է 137-րդ տեղը և դասվում «ոչ ազատ» երկրների շարքին, հայտնում է PanArmenian-ը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը «մասնակի ազատ» երկիր է գնահատվում, իսկ համացանցի ազատության մասով սահմանված է որպես «ազատ» երկիր:

Նշենք, որ մամուլի ազատության առումով առաջատարներն են Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան:


© armedia.am