Թուրքիան մտադիր է Նախիջևանում ռազմական բազա ստեղծել: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ թուրքական քաղաքական միտքը մեսիջ է ուղարկում առաջին հերթին Հայաստանին և Ռուսաստանին, որ քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը սերտ ռազմական համագործակցություն ունեն, ուստի Թուրքիան առաջարկում է ավելի խորացնել համագործակցությունը և Նախիջևանում ռազմական բազա ստեղծելու մտադրություն է հայտնում:
Արման Նավասարդյանը նկատեց, սակայն, որ Ղարսի պայմանագրի 5-րդ կետը բացառում է որևէ ռազմական միավորման տեղակայումը Նախիջևանում. «Ավելին՝ 4-րդ հոդվածում ասվում է, որ եթե նման քայլի դիմեն Թուրքիան և Ադրբեջանը, ուրեմն վերանայվում են այն սահմանները, որ 20-ականներին ունեցել է Թուրքիան: Այսինքն՝ կարող են կորցնել ամբողջականությունը, եթե նման քայլի գնան»: