Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG) հակաահաբեկչական պայքարի շրջանակում որպես օգնություն ԱՄՆ-ից ստացած զենքերը վերավաճառում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական diken.com.tr կայքին:
«Մենք ունենք դրա վերաբերյալ բոլոր ապացույցները: Իհարկե, ես այս ամենը պետք է պատմեմ հարգարժան պարոն Թրամփին», - ասել է Էրդողանը: