ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ԴԱՀԿ պետի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` նախագահը Արմեն Հարությունյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող:
Նշենք, որ Արմեն Հարությունյանը դեռ անցած տարվա ապրիլին նշանակվել էր ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար։