Քրդական աշխարհազորի զինյալները ոչնչացրել են թուրքական բանակի ռադիոտեղորոշիչ կայանն ու զրահափոխադրիչը, փոխանցում է Gazeta.ru-ն` հղում կատարելով ANF News–ին։
Ապրիլի 26-ին Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումները գրոհել են փեշմերգայի դիրքերի վրա Սիրիայի հյուսիսում։ Աֆրին քաղաքում տեղի ունեցած մարտերի արդյունքում, ըստ քրդական աղբյուրների, թուրքական բանակի կորուստները կազմել է 17 զոհ, երեք վիրավոր։ Նաև ոչնչացվել է թուրքական զինված ուժերի զրահափոխադրիչը։