Թուրքիայի տարածքում գտնվող Արդահան քաղաքում վերջերս հայտնաբերված դագաղի մեջ հավանաբար բարձրաստիճան զինվորական, 1877–1878 թվականներին Կարսը գրաված ռուս գեներալ Վասիլի Գեյմանն է։
Այս մասին փոխանցում է News.am-ը` հղում կատարելով Թուրքական Posta պարբերականին:
Կարսի թանգարանի տնօրենը հայտնել է, թե ԴՆԹ–ի թեստի արդյունքից հետո դիակը հանձնվելու է ՌԴ–ին։ Նա ևս պնդել է, թե մեծ է հավանականությունը, որ դագաղի մեջ գտնվող անձը հենց Վասիլի Գեյմանն է, ով 1878–ին վարակիչ հիվանդության զոհ է դարձել և թաղվել Արդահանում։
Թուրքական Demokrathaber կայքը գրել է, թե Ռուսաստանում դատաբժշկական հանձնախումբ է կազմվում, որ այցելի Թուրքիա՝ պարզելու գեներալի ինքնությունն ու դագաղը տեղափոխի ՌԴ։