Հայաստանի ազգային հավաքականի անդամ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիա-ն:
Դեսպանը նվեր ստացած մարզաշապիկով նկար է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Շատ շնորհակալություններ Հենրիխ Մխիթարյանին Երևանում բրիտանական դեսպանությունից՝ այս հիասքանչ նվերի համար: Մենք պետք է փայփայենք այն»,- նշել է դեսպանը:
Նվերի առնչությամբ գրառում է կատարել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը` նշելով. «Ահա այսպիսի ընտի՛ր նվեր մեր սիրելի Հենրիխից․․․ Go, Henrikh, Go»: