ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրել է ԱՄՆ ռազմական բյուջեի աճ, որը կլինի ամենամեծը երկրի 40-րդ ղեկավար Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր, հայտնում է US Today-ը:
Ըստ վերջինիս՝ ԱՄՆ ռազմական ոլորտի համալրման պահը վաղուց արդեն հասունացել է: ԱՄՆ վարչակարգի կարծիքով ռազմական բյուջեի աճի հետ մեկտեղ կվերականգնվի ԱՄՆ ռազմական հզորությունն ու «ժողովրդավարության զինանոցը»:
Փենսը հավելել է, որ «համաշխարհային վտանգի պայմաններում» ամերիկյան կոնգրեսը կաջակցի Թրամփին: