2011 թվականի նոյեմբերին, Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) ապրիլի 30 հայտարարել է Ջազի միջազգային օր, հայտնում է Jazz Day-ը:
Օրվա հիմնական նպատակ է «միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացումը ջազի մասին, որը մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանը և երկխոսությանը նպաստող ուժ է»:
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարեվերջին 20-րդ դարեսկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ռասաներն ու ազգությունները, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: