Թուրքիայում մոտ 4000 քաղծառայող և ռազմական ծառայություն իրականացնող անձիք հեռացվել են աշխատանքից, հայտնում է Euronews-ը:
Նկատենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում պետաշխատողների նման մասսայական հեռացումն աշխատանքից իրականացվում է արդեն երկրորդ անգամ:
Սա կապվում է Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ: Հեղաշրջման փորձից հետո էլ Թուրքիայի իշխանությունները պետաշխատողների աշխատանքից հեռացման փաստը փորձեցին հիմնավորել «նրանց՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ ունեցած կապերով, որոնք սպասռնալիք են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը»:
Այս անգամ Թուրքիայի իշխանությունների նման քայլը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով ձեռք բերեց նոր լիազորություններ, որը շատերի կողմից համարվեց քայլ՝ ուղղված Թուրքիայում ավտորիտար համակարգի էլ ավելի ամրապնդմանը: