Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահին

14:35     30 ապրիլի, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին` այդ երկրի Օշի շրջանի Այու գյուղում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց զոհվելու և վիրավորվելու, ինչպես նաև բնակավայրի և ենթակառուցվածքի ավերման պատճառ է դարձել, հայտնում է Նախագահի պաշտոնական էջը:

Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունները փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, զորակցության խոսքերն ու շուտափույթ ապաքինման մաղթանքը` այդ բնական աղետից տուժածներին: 


© armedia.am