Ադրբեջանի Կյուրդահանի քնչական մեկուսարանում ընդդիմադիր ակտիվիստ Մեհման Գալանդարովը ինքնասպանություն է գործել: Այս տեղեկությունը հաստատել է Քրեակատարողական ծառայությունը:
Թմրանյութեր պահելու համար ձերբակալված ընդդիմադիրը կախվել է երեկ երեկոյան: Ըստ Քրեակատարողական ծառայության՝ Գալանդարովի ինքնասպանության պատճառները դեռ անհայտ են:
Նշենք, որ Մեհման Քալանդարովը ձերբակալվել էր փետրվարի 7-ին: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանքը՝ երեք ամիս ժամանակով: