Հայաստանի տարածքում մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 2-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևան քաղաքում մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվիմ է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ: Առավելագույն ջերմությունը Երևանում կդիտվի մայիսի 1-ին՝ 26-28 աստիճան։