ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի հետ համաձայնությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես գործելու եմ Ռուսաստանի հետ միասին: Դա կարող է լինել նաև Չինաստանը կամ այլ երկրներ», - ասել է ԱՄՆ նախագահը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Թրամփը հերթական անգամ հերքել է իր նախընտրական քարոզչության ընթացքում Ռուսաստանի հետ կապեր ունենալու մասին լուրերը: