Անգելա Մերկելը մայիսի 2-ին կայցելի Ռուսաստան

16:51     1 մայիսի, 2017

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ մայիսի 2-ին կայցելի Սոչի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտնում է TASS-ը:

Գերմանիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները երկու փուլով բանակցություններ են անցկացնելու, ինչպես նաև պատասխանելու են լրագրողների հարցերին:

Մերկելն ու Պուտինը քննարկելու են ուկրաինական ճգնաժամը, սիրիական հակամարտությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ընթացքը:

Վերջին անգամ նրանք հանդիպել են 2016 թվականի նոյեմբերին Բեռլինում:


© armedia.am