Մակրոնին ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի ընտրողների 61 տոկոսը. հարցում

19:23     1 մայիսի, 2017

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին աջակցելու մտադրություն ունեցողների թիվն աճել է մեկ տոկոսով: Այս մասին են վկայում OpinionWay ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքները, հայտնում է РИА Новости-ն:

Այդ տվյալների համաձայն Մակրոնին աջակցում է ընտրողների 61 տոկոսը։

Նրա մրցակիցը՝ «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը, երկրորդ փուլում կստանա ձայների 39 տոկոսը։

Հարցումն իրականացվել է ապրիլի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: 


© armedia.am