Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դիմակավոր անձինք հարձակում են գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, անհայտ անձինք ներկեր են նետել հյուպատոսարանի շենքի վրա, իսկ հարակից շենքի և ավտոբուսի կանգառի վրա գրել են՝ «Սպանեք Էրդողանին»:
Գլխավոր հյուպատոս Ասիյե Նուրջան Իփեքչին հայտնել է, որ հարձակումն իրականացրել է շուրջ 60 մարդուց բաղկացած խումբը, ոստիկանությունը որոնում է հանցագործներին: