Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը Սիրիայում կառավարաան ավիաբազայի հրթիռակոծումն անվանել է «զվարճանք ընթրիքից հետո», փոխանցում է lenta.ru-ն:
Ռոսը նշել է, որ Շայրատ ավիաբազային հարվածը հասցվել է, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում ընդունելիս է եղել պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին:
«Երբ մատուցել են աղանդերը, նախագահը պարոն Սիին ասել է, որ ինքը հաղորդելու բան ունի՝ մասնավորապես 59 հրթիռի արձակումը Սիրիայի ուղղությամբ», - Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել նախարարը: Նրա խոսքերով, Թրամփին «այդ զվարճանքն ոչինչ չի արժեցել»: