Արոնյանը և Մովսիսյանը՝ Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոն

15:50     2 մայիսի, 2017

Գերմանիայում ավարտվեց շախմատային Բունդեսլիգան: Հաղթող դարձավ «Բադեն» ակումբը, որի կազմում են Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:

«Բադենը» հաղթել է բոլոր 15 հանդիպումներում և վերջին տասնմեկ տարում 10-րդ անգամ նվաճել Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:


© armedia.am