Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնացել է Բրյուսելին ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցմամբ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Այն բանից հետո, ինչ մայիսի երկուսին Էրդողանը կրկին անդամակցեց թուրքական իշխող կուսակցությանը, հանդես եկավ հայտարարությամբ, որ կարող է դադարեցնել Եվրամիության հետ բանակցությունները:
«Մենք ձեզ չենք հարմարվի. Թուրքիան ԵՄ սպասավորը չէ»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուի խոսքերով, ԵՄ անդամակցության հարցը Թուրքիայի կողմից կբարձրացվի ՆԱՏՕ գագաթաժողովին, որը տեղի կունենա Բրյուսելում մայիսի 24 -25-ը: